19/08/2014 10:22
Ինչո՞ւ «Առավոտի» խմբագիրը չի գրում «Հայաստան 2020»-ը
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Տարիներ շարունակ ես ժամանակ առ ժամանակ որպես խմբագրական գրում էի «Հայաստան-2020» շարքը: Դա իր ժանրով երգիծական հակաուտոպիա էր՝ ոչ այնքան Զամյատինի կամ Օրուելի, որքան Վլադիմիր Վոյնովիչի ոճով: Հիշո՞ւմ եք նրա «Մոսկվա- 2403» վեպը, որը հրատարակվել էր 1968 թվականին: Վեպը սարկաստիկ երանգներով ներկայացնում էր գյուղի պատկերացումն այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանը, եթե այն միտումները, որոնք կային 1980-ականներին կոմունիստական երկրում, հասնեին իրենց, այսպես ասած, «տրամաբանական ավարտին»:
Բայց վերջերս Վոյնովիչը խոստովանել է, որ պուտինյան Ռուսաստանը գերազանցել է իր ամենախիզախ երևակայական թռիչքը, և հատուկ ծառայությունների ու կրոնական որոշ գաղափարների վրա հիմնված իր «Մոսկոռեպը» շատ ավելի թույլ երգիծանք է, քա այն մարազմը, որի մեջ այս պահին իրականում գտնվում է իր երկիրը: Մտավորապես նույնը կարող եմ ասել իմ մասին՝ չհավակնելով, իհարկե, գրողի դափնիներին: Իրականությունն ընկել է իմ երևակայությունից առաջ, և այդ դեպքում ցանկացած «կանխատեսում» ուղղակի խամրում է իրական դրսերումների առաջ: Այդ ամենի արդյունքում մարդիկ դադարում են ադեկվատ ընկալել հակաուտոպիստական «տեսիլքները» և ամեն ինչ ընդունում են ոչ թե որպես հումոր, այլ որպես իրական տեղեկատվություն»: