19/08/2014 17:43
Հերթական աշխարհի վերջը նշանակված է 2882 թվականին
Հերթական աշխարհի վերջը նշանակված է 2882թ-ի մարտի 16-ին: Այս մասին հաղորդւոմ է vokrugsveta-ն:
ԱՄՆ Թեննեսի նահանգի համալսարանի գիտնականները գտնում են, որ իրենց կողմից հայտնաբերված աստերոիդը` 1950 DA, կարող է բախվել Երկրի հետ 2880թ-ին, որը կբերի կործանարար հետևանքների:
Համաձայն հետազոտության՝ 1950 DA աստերոիդը սլանում է Երկրի ուղղությամբ 15 կմ ժամ վայրկայնում և մեր մոլորակի հետ մինիմալ հեռավորության վրա կլինի 2880թ-ի մարտի 16-ին: Եթե այդ պահին բախում տեղի ունենա, որի հավանականությունը գիտնականները գնահատում են 0.3 տոկոս, որը տիեզերական չափումներով բավականին մեծ է, ապա հետևանքները` հզոր պայթյունի և ցունամիի արդյունքում, կարող է լինել կլիմայի կտրուկ փոփոխությունից մինչև երկրի վրա կյանքի իսպառ ոչնչացում:
Գիտնականները միաժամանակ հայտարարում են, որ բավականին ժամանակ կա, որպեսզի կանխվի աղետը: Նրանք առաջարկում են չպայթեցնել աստերոիդը, այլ երկնային մարմնի մակերեսը փոխել այնպես, որ կբերի աստերոիդի քայքայման: