19/08/2014 18:22
Մոսկվան Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան նոր պատժամիջոցներ է մշակում
Մոսկվան Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան պատժամիջոցներ է մշակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանը չէ նախաձեռնողը և կողմնակից չէ պատժամիջոցների լեզվով խոսելուն, սակայն եթե մեր գործընկերները շարունակեն այս ապակառուցողական պրակտիկան, ապա մենք այս հաշվով հավելյալ միջոցներ ենք մշակում», - ասել է Դ. Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների, սահմանափակել է մի շարք ապրանքների՝ տավարի, խոզի մսի, ձկան, կաթնամթերքի, մրգերի, ընդեղենի ու այլ մթերքների ներկրումը ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից: