19/08/2014 11:25
Էբոլայի բուժման համար կօգտագործվի վիրուսը հաղթահարած մարդկանց արյունը
Առողջապահության համաշխարհային գործակալությունը նոր մեթոդ է գտել էբոլայի բուժման համար: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Մասնագետները վերանայել են 1976 թ. համաճարակի բուժման մեթոդը: Տվյալ դեպքում օգտագործվել է արդեն բուժված մարդկանց արյունից ստացված շիճուկը՝ հիվանդ մարդկանց բուժելու համար: Սա կիրառվում է նաև այլ համաճարակների հաղթահարման ժամանակ:
Համաճարակի կրող է դարձել 2127 մարդ, իսկ 1145 հիվանդ մահացել է:
Նախորդող հրապարակումներ՝ «Բժիշկներ առանց սահմանի». Էբոլան սանձելու համար կպահանջվի կես տարի