19/08/2014 10:14
Սևանի հոգեբուժարանի տնօրենը դեղորայքի մեծ մասն իրացնում է իր դեղատանը
Սևանում լուրեր են շրջում, որ իրենց քաղաքի հոգեբուժարանում տիրող անմխիթար վիճակը չի զիջում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին, որի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին անցած շաբաթ հեռացրին աշխատանքից:
«Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի մասին էլ խոսում են, որ հատկացվող դեղորայքի մեծ մասն իրացնում է սեփական դեղատանը: Հոգեբուժարանը դեղորայքն ամբողջությամբ ստանում է պետպատվերով, հաստատությունն ունի միայն պետական ֆինանսավորում: Երեկ լսեցինք նաև Կարապետյանին, ով, բնականաբար, չհաստատեց տեղեկությունը, թեպետ սկզբում հումոր արեց ու չհերքեց. «Ճիշտ էլ ասում են՝ հոգեմետ դեղերը վաճառում եմ ժողովրդի վրա»: Ապա զայրացավ. «Ասողը ղալաթ ա արել իրա մեծ ու փոքրի հետ, բա դուք հավատո՞ւմ եք»:
Եվ երբ «Հրապարակը» հիշեցրել է Վարդենիսի տուն-ինտերնատի արդեն նախկին տնօրենի նախադեպը, նետել է. «Նրան հանեցին, որովհետև ինքը բժիշկ չէր: Մեղվաբույծին ո՞նց էին բերել-դրել բժշկության մեջ: Այնտեղ պետք էր բժիշկ լինել»: