19/08/2014 12:05
Վենեսուելայի կառավարությունը ինքնակամ հրաժարական է տվել
Վենեսուելայի կառավարությունը ինքնակամ հրաժարական է տվել, որպեսզի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերակազմավորումներ կատարի: Այս մասին տեղեկացնում է Vesti-ն:
Երկրի փոխնախագահ Խորխե Արեասը նախարարների և գերատեսչությունների ընդհանուր պաշտոնաթողությունը անվանել է «իսկական հեղափոխականի արարք»:
Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, նա մատնացույց է արել, որ այդ որոշումը համաձայնեցված է երկրի նախագահի հետ, որպեսզի նա պետական կառույցների արդյունավետության բարձրացման ծրագիրն իրագործի և կառավարական տարբեր մակարդակներում պայքարի կոռուպցիայի դեմ: