19/08/2014 14:47
Հաքերները գողացել են ամերիկյան կլինիկաների 4.5 մլն հիվանդների տվյալները
ԱՄՆ-ի խոշորագույն բուժհաստատությունների օպերատոր Community Health Systems-ը հայտարարել է 4.5 մլն հիվանդների տվյալների գողության մասին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Community Health Systems ընկերությունում Չինաստանի տարածքից արձանագրվել է երկու կիբերհարձակում` այս տարվա ապրիլին և հունիսին: Գողացված տվյալները ներառում են հիվանդների անուները, ծննդյան տարեթվերը, հասցեները, հեռախոսահամարները և սոցիալական ապահովությունը:
Ներկայումս Community Health Systems-ը սպասարկում է 206 հիվանդանոց ԱՄՆ-ի 29 նահանգներում: