19/08/2014 15:21
Ազատամարտիկ. Մենք չենք նվնվում, ուզում ենք պաշտպանել մեր իրավունքը
Նախագահը մեզ ասում է, թե մենք նվնվում ենք, բողոքում, բայց մենք չենք նվնվում՝ պարզապես ուզում ենք մեր իրավունքները պաշտպանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Հայկ Եղիազարյանը՝ ավելացնելով, որ ազատամարտիկները հիմա էլ պատրաստ են բողոքի նոր ակցիաներ կազմակերպել:
«Այսօր չկան մեզ համար նախատեսված արտոնություններ, որոնցից կկարողանանք օգտվել և որոշակիորեն թեթևացնել մեր սոցիալական հոգսերը»,- ասաց Հայկ Եղիազարյանը՝ միաժամանակ նշելով, որ անկախ ծանր սոցիալական վիճակից՝ իրենք հիմա էլ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում սահման գնալ.
«Եթե պատերազմ լինի, մենք նորից կգնանք առաջին գիծ, մեր երեխաների կողքին կանգնելու»,- ասաց Հայկ Եղիազարյանը:
Նա կարծիք հայտնեց նաև, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ձերբակալությունը ազատամարտիկներին լռեցնելու հերթական փորձն էր: