19/08/2014 12:17
Վարչապետ. Ամեն իմ մոտիկ պիտի հասկանա՝ ստվերում աշխատելով արժեզրկում է խոսքս
Ես համոզված եմ, որ գալու է մի ժամանակ, երբ մեր երկրում բոլորը հավասար կլինեն օրենքի առջև: Այս մասին նախօրեին Ծաղկաձորում «Բազե-2014» երիտասարդական հավաքի ժամանակ պատասխանելով մասնակիցների հարցերին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ ընդգծելով.
«Մենք դրել ենք սրա սկիզբը: Մինչև նոր կառավարության ձևավորումը պայմանավորվել ենք Նախագահի հետ, որ սրանք են լինելու խաղի կանոնները»:
Միաժամանակ, վարչապետը բոլորին հորդորդեց հասկանալ, որ այս գործընթացի համար ժամանակ է պետք.
«Դուք մտածում եք, որ ես ասել եմ ստվերի դեմ պայքարում ենք, ուրեմն ես կախարդական փայտիկով խփելու եմ ու բոլորը գալու են հարկային դաշտ՝ ոչ: Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, իսկ նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով.
«Գնալու ենք դրան՝ կամաց-կամաց վերացնելու ենք, ես դրանում ուղղակի համոզված եմ: Համոզված եմ, որ շատ մարդիկ տեսնելու են՝ այո, մեր մոտիկները չեն գնում այդ քայլերին: Հիմա պատկերացրեք, եթե մեր մոտիկներից մեկը գնա ու սկսի ստվերում աշխատել՝ բոլորն ուղղակի կասեն դատարկ խոսում է այս կառավարությունը: Հիմա, իմ կարծիքով, յուրաքնաչյուր իմ մոտիկ պիտի հասկանա, որ ստվերում աշխատելով՝ արժեզրկում է խոսքս: Եթե չի հասկացել՝ հիմա պիտի հասկանա: Գործընթացը սկսվել է»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ «Պետք է օգտվել ՌԴ նկատմամբ պատժամիջոցներից ու մեծացնել արտահանման շուկան»
Վարչապետ. Ադրբեջանը հրահրում է մի պատերազմ, որը ոչ մի բան չի տալու
Կառավարությունը ցանկանում է գյուղվարկերի 4%-ի փոխարեն սուբսիդավորել 6%-ը