19/08/2014 10:31
Հովիկ Աբրահամյանը չի կողմնորոշվում մամուլի խոսնակի հարցում
«Հրապարակը» գրել է. «Ինչպես ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, կառավարության ղեկավարի աթոռին էլ Հովիկ Աբրահամյանը չի կողմնորոշվում մամուլի խոսնակի թեկնածուի հարցում: Արդեն 100 օր է` նա վարչապետ է, սակայն խոսնակ դեռ չունի:
«Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ Աբրահամյանի թեկնածությունն այս անգամ էլ կանգ է առել Գոհար Պողոսյանի վրա` ԱԺ տեղեկատվության վարչության պետի, ում օգտին ուժեղ լոբբինգ է արվել: Երեկ «Հրապարակին» չի հաջողվել կապվել Գոհարի հետ, նա անհասանելի էր»: