19/08/2014 11:42
Այսօր Հումանիտար օգնության միջազգային օրն է
Օգոստոսի 19-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես Հումանիտար օգնության միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան` 2008թ.-ի դեկտեմբերի 11-ի 63/139 բանաձևով:
Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003թ.-ի օգոստոսի 19-ին Իրաքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն:
Օրվա հռչակումը կոչված է հանրության շրջանում բարձրացնել տեղեկացվածությունը ամբողջ աշխարհում հումանիտար օգնության վերաբերյալ և ընդգծել այս ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը: