19/08/2014 14:15
Վրաստանի վարչապետը օգոստոսի 21-22-ին կայցելի Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցեով կժամանի Հայաստան: Այս մասին հաղորդում է Грузия Online կայքը:
Վրաստանի վարչապետը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպումների ժամանակ կքննարկվեն տնտեսական և քաղաքական հարցեր: Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ. հատուկ ուշադրության կարժանանա նաև ստեղծված իրավիճակը:
Կողմերը մտադիր են քննարկել ծագած հակասությունները և գտնել փոխգործակցության ընդունելի ձևաչափ: Վրաստանը 2014թ-ի սեպտեմբերի մեկից վիզային ռեժիմ է սահմանվելու Հայաստանի հետ: Հայաստանը ծրագրում է բարձրացնել այս հարցը:
Սեպտեմբերին 1-ից բոլոր օտարերկրացիենրը, անկախ քաղաքացիությունից, եթե ցանկանում են գտնվել Վարստանում 90 օրից ավելի` ուսման, աշխատանքի, գործարար ծրագրերի իրականացման կամ ընտանիքի հետ միանալու համար` պետք է ստանան համապատասխան վիզա Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում կամ իրենց երկրի հյուպատոսությունում: