19/08/2014 15:10
Մարգարիտա Բարխոյանը կթողարկի իր առաջին անհատական ձայնասկավառակը
Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը պատրաստվում է առաջիկայում թողարկել իր՝ թվով առաջին անհատական ձայնասկավառակը: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին: Նոր երգերն արդեն պատրաստ են, ձայնագրման փուլում են. «Ձայնասկավառակում կներառվեն իմ հեղինակային երգերը, կլինեն թե´ մեղեդային, թե´ ռիթմիկ, պարային գործեր»,-նշեց Մարգարիտան:
Նա ևս մեկ անակնկալ ունի իր երկրպագուների համար. սեպտեմբերին երգչուհու հեղինակած երգերից մեկի հիման վրա կթողարկվի նոր տեսահոլովակ: Ինչպես տեղեկացրեց Մարգարիտան, երգը լինելու է սիրային թեմայով: Նրա խոսքով՝ այս տարվա մեջ ինքն էլի կներկայացնի նոր երգեր ու տեսահոլովակներ:
Անդրադառնալով հանգստի մեկնելու թեմային՝ Մարգարիտան նշեց, որ ինքն այժմ բուռն աշխատանքային գործընթացների մեջ է և փորձում է աշխատանքը համատեղել հանգստի հետ: