19/08/2014 18:09
Երկու վտանգավոր պոչամբար՝ Արագածոտնի մարզում. «Էկոլուր»
Արագածոտնի մարզի Մելիք գյուղի հարևանությամբ են գտնվում «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող 2 լցված պոչամբարներ: 1-ին պոչամբարի ծավալը մոտ 20 000 խմ է, 2-րդ պոչամբարի ծավալը` 25 000-30 000 խմ ծավալ: Մելիք գյուղի բնակիչները բազմիցս ահազանգել են այդ պոչամբարների թունավոր արտանետումների, գյուղմթերքի թունավորման մասին: Ընկերությունը պոչամբարների չռեկուլտիվացնելը բացատրում է պոչամբարներում ոսկու առկյությամբ. 1-ին պոչամբարում տոննայում 1-1,5 գրամ ոսկի կա, 2-րդ պոչամբարում` 0,6-0,7 գրամ տոննայում:
Առանց ռեկուլտիվացնելու լցված պոչամբարները` «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ը մտադիր էր 3-րդ պոչամբարը կառուցել, սակայն տեղի բնակիչները դեմ արտահայտվեցին` պահանջելով նախ ռեկուլտիվացնել հին պոչամբարները: 2013թ-ի մայիսին ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց «Մեգո Գոլդ»-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին: Նյութը տեղադրված է Ecolur կայքում: