19/08/2014 10:51
Ցերեկն ստվերում սպասվում է +35+38 աստիճան
Այսօր օրվա 2րդ կեսին` մասամբ ամպոտ, առայժմ առանց էական տեղումների, երեկոյան քամի ուժգնացմամբ մինչև 12մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +20+23, ցերեկն ստվերում +35+38, երեկոյան +29+31: Այս մասին հայտնում են www.weather.am կայքից:
Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: