20/08/2014 10:57
Զինծառայողների իրավունքների հարցերով ՄԻՊ տեղակալ է նշանակվել
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ: Այս մասին հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լրատվական բաժնից:
Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է Պաշտպանի խորհրդականի, ապա Արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները:
Արմեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում:
2014 թվականին պաշտպանել է իրավաբանական գիտությունների ոլորտում թեկնածուական ատենախոսություն: