20/08/2014 16:14
Բենիտես. «Ես պահպանում եմ վստահությունը»
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ատլետիկի» հետ արձանագրած ոչ-ոքիի (1:1) մասին:
«Իգուաինը չարացած է, մենք բոլորս էլ չարացած ենք: Սպասում էինք, որ «Ատլետիկի» հետ խաղում հեշտ չի լինի, բայց միևնույն ժամանակ պատրաստվում էինք հաղթել: Ի դեպ, սարսափելի ոչինչ չի եղել: Մեր չարությունն արդյունք կտա պատասխան խաղում,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- «Ատլետիկն» ինտենսիվ ֆուտբոլ է խաղում. այդ թիմը լավ է աշխատում խաղադաշտում: Հանդիպման սկզբում մենք 2-3 գոլային լավ հնարավորություն ստեղծեցինք: Չիրացրեցինք դրանք և «Ատլետիկին» թույլատրեցինք վերահսկողություն հաստատել խաղի վրա:
Հաշվի առնելով այն, թե ինչպես դասավորվեց խաղը, արդյունքից պետք է գոհ լինենք: Պատասխան խաղում «Ատլետիկը» պաշտպանությունից չի խաղա և կձգտի գոլ խփել: Դա մեզ պետք է օգնի: Ես պահպանում եմ վստահությունը, որ կարող ենք առաջ շարժվել»: