20/08/2014 18:41
Շվեդիա ուղարկելու պատրվակով քաղաքացին գումար է հափշտակել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել խաբեությամբ 1101007 ՀՀ դրամ գումար հափշտակյելու առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Գևորգ Նահապետյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ի սկզբանե իր ստանձնած պարտավորությունները չկատարելու և Քրիստափոր Գևորգի Ղազարյանի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ Քրիստափոր Ղազարյանին և նրա եղբորը՝ Քարլոս Ղազարյանին Շվեդիայի Թագավորություն ուղարկելու պատրվակով Քրիստափոր Ղազարյանից վերջինիս հորեղբայր Ֆիկին Ղազարյանի միջոցով 2013թ. սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի Անդրանիկի 95/1 հասցեում գտնվող դեղատանը խաբեությամբ ստացել է 409600 ՀՀ դրամ գումարին համարժեք 1000 ԱՄՆ դոլլար, այնուհետև նայն պատրվակով 2013թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Ավետիք Իսահակյանի արձանի մոտ Քրիստափոր Ղազարյանից խաբեությամբ ստացել Է 691.407 ՀՀ դրամ գումարին համարժեք 1700 ԱՄՆ դոլլար և չկատարելով որևէ գործողություն՝ հափշտակել է ընդհանուր խոշոր չափի 1101007 ՀՀ դրամ գումարին համարժեք 2700 ԱՄՆ դոլլար։
Գ. Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 2 Մասի 2 Կետի հատկանիշներով: