20/08/2014 14:20
Վթար՝ Վրաստանում. Տուժել է Հայաստանի 5 քաղաքացի
Այսօր Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շոռպոնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Վթարի հետևանքով տուժել է 5 ՀՀ քաղաքացի: Տուժածներին տեղափոխել են Զեստաֆոնի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: