20/08/2014 15:05
Ավտովթար` Աշտարակ-Գյումրի ճանապարհին. Կա 2 տուժած
Օգոստոսի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նույն օրը հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության են դիմել «Ֆորդ Տրանզիտի» ուղևորը և «ՎԱԶ-2106»-ի վարորդը:
Կատարվում է քննություն: