20/08/2014 11:21
24-ամյա կինը միայնակ խնամում է հաշմանդամ ամուսնուն և փոքրիկ երեխային
«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» Facebook-յան խումբն անդրադարձել է հերթական կարիքավոր ընտանիքին: Խմբի գրառումը ներկայացնում ենք ամողջությամբ.
«Նկարում պատկերված կինն ընդամենը 24 տարեկան է: Նրա ամուսինը հաշմանդամ է՝ անաշխատունակ: Ընտանիքն ունի 1 տարեկան 7 ամսական աղջիկ, ով տառապում է մանկական oնանիզմ հիվանդությամբ և ձախ երիկամի ավազային լայնացմամբ։
Մայրը գիշերը 4-ից Երևանի փողոցներն է մաքրում, որպեսզի գումար վաստակի երեխայի ապրուստը հոգալու համար։ Այս աշխատանքի դիմաց նա ստանում է ընդամենը 40 000 դր:
Ամուսնու առողջական խնդիրները հոգալու համար պարտքով (տոկոսներով) գումար է վերցրել, այժմ խնդրի առաջ է կանգնած։ Բնակարանը, որտեղ ապրում են, հանրակացարանային անբարեկարգ մի սենյակ է՝ 18 քմ մակերեսով։ Չկա ո՛չ խոհանոց, ո՛չ լողասենյակ։ Պատուհանները ցելոֆանից են, դրսի դուռը՝ կոտրված է:
Մի խոսքով՝ ծայրահեղ վատ պայմաններ։ Առաջնահերթ առաջարկում ենք միջոցներ ձեռնարկել գոնե պատուհաններ տեղադրելու համար: Բացի այդ հավաքել փոքրիկի համար սնունդ, վիտամիններով հարուստ կերակուր, հագուստ և խաղալիքներ: Մայրիկի համար՝ հիգիենայի պարագաներ, հագուստ և այն, ինչ հարմար կգտնեք»:
Ընտանիքին օգնելու համար կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել խմբի համակարգող Սոնա Ռոբերտսին: