20/08/2014 15:51
Orange. Բեր հին հեռախոսդ և ստացիր նոր սմարթֆոն՝ կես գնով
Այսօր Orange-ը մեկնարկեց իր «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը` կանխավճարային և ասմական բաժանորդագրության ձայնային ծառայությունների նոր բաժանորդների համար:
Մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր նոր բաժանորդները և նրանք, ովքեր ցանկանում են իրենց համարն այլ ցանցերից տեղափոխել Orange` բերելով իրենց հին բջջային հեռախոսը Orange-ի ցանկացած խանութ և միանալով Orange-ի կանխավճարային ծառայություններին կամ Արծիվ ամսական բաժանորդագրությանը՝ հնարավորություն կստանան Alcatel Pixi 2 Max նոր սմարթֆոնը ձեռք բերել 50% զեղչով` ընդամենը 29900 դրամով: Կանխավճարային ծառայությունների բաժանորդները զեղչից բացի մեկ տարվա ընթացքում կստանան նաև ամսական 100ՄԲ բջջային ինտերնետ:
Ամսական բաժանորդագրություններ նախընտրող բաժանորդները «սմարթֆոն կես գնով» առաջարկից օգտվելուց բացի կստանան նաև պլանշետ՝ նվեր ընտանիքի անդամներից մեկի համար: Առաջարկը հասանելի կլինի Orange-ի Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ 4000 և բարձր ամսական բաժանորդագրություններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
«Orange-ը շարունակում է հայկական հեռահաղորդակցության շուկայում նորարար մոտեցումներով ներկայանալ: Այսօր մեկնարկում ենք «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը, որը հնարավորություն կընձեռի ժամանակակից սմարթֆոնները և բջջային ինտերնետն ավելի հասանելի դարձնել Հայաստանում: Հին հեռախոսները հավաքելով՝ Orange-ը միաժամանակ նպաստելու է շրջակա միջավայրի պահպանմանն ու նոր կյանք տալու այդ հեռախոսներին», - նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Alcatel Pixi 2 Max երկու SIM քարտի հնարավորությամբ սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 4 դյույմ անկյունագծով էկրան, 3 ՄՊ կետայնությամբ տեսախցիկ ևMP3/MP4 նվագարկիչ: