20/08/2014 10:00
Սամվել Ալեքսանյանը թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր կներմուծի
Կառավարության այսօրվա նիստում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին կտրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման ու մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Ուշագրավ է, որ 2011թ. օգոստոսին կառավարությունը կրկին երեք տարի ժամկետով նույնպիսի լիցենզիա տվեց, սակայն անցած տարի՝ մինչև ժամկետի ավարտը, անհայտ պատճառներով, դադարեցրեց այդ թույլտվությունը: Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ սեփականատերը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»,-հավելել է թերթը: