20/08/2014 11:45
Փեսան հորինել է իր սեփական մահը՝ ընկերուհու հետ չամուսնանալու համար
ԱՄՆ բնակիչ Թակեր Բլենդֆորդը հորինել է իր սեփական մահը՝ ընկերուհու հետ չամուսնանալու համար:
Մինչ հարսնացուն պատրաստվել է հարսանիքին, նրան զանգահարել է «մեկը»՝ ներկայանալով որպես Թակերի հայր և ասել, որ իր որդին վերջերս դեպրեսիայի մեջ է գտնվել և մահացել է՝ նետվելով մեքենայի տակ։
Աղջիկը որոշել է զանգահարել Թակերի մայրիկին, ով էլ ասել է, որ իր որդին ողջ-առողջ է։ Պարզվել է, որ աղջկան փեսացուի «հոր» անունից զանգահարել է ինքը՝ փեսացուն և որոշել է հորինել այդ պատմությունը՝ աղջկա հետ չամուսնանալու համար:
Աղջիկը ասել է, որ ընկերը ամուսնության առաջարկություն է արել մեկ տարի հանդիպելուց հետո և նույնիսկ ամուսնության վայրն է ընտրել: Աղջիկը վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ հարսանիքին պատրաստվելու համար, պատվիրել հարսանեկան զգեստ և վճարել լուսանկարչական ծառայության համար:
Աղջիկը ասել է, որ դրանից հետո դժվար թե որևէ տղամարդու հավատա: