20/08/2014 12:07
«Twitter» սոցիալական ցանցը կհեռացնի մահացած օգտատերերի լուսանկարները
«Twitter» սոցիալական ցանցը կհեռացնի մահացած օգտատերերի լուսանկարները՝ նրանց հարազատների պահանջով: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը:
Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ այս որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ դերասան Ռոբին Վիլյամսի դուստրը ջնջել է իր հաշիվը:
Չարագործները աղջկան ուղարկել են հոր մարմնի այլանդակված լուսանկարները: Այսուհետ սոցիալական ցանցը կջնջի այն բոլոր լուսնկարները, որոնց վերաբերյալ հանգուցյալի հարազատներից նամակ կստանա: