20/08/2014 10:48
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 20-23-ին լեռնային առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 22-ին կնվազի 2-3 աստիճանով: 20-21-ին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա ունեցող օդ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ցերեկը սպասվում է +38 +39, երեկոյան +32 +34, գիշերը՝ +23 +25 աստիճան: