21/08/2014 11:02
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Այսօր օրվա առաջին կեսին կդիտվի առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, քամի 10-13մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +18+21, ցերեկն ստվերում +34+37, երեկոյան +26+28: Այս մասին տեղեկանում ենք Weather.am կայքից:
Շոգ եղանակին խորհուրդ է տրվում կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից:
Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: