21/08/2014 10:15
Գոլդ համարներով մեքենա ունենալու մոլուցքով են տառապում նաև պաշտոնյաները
Մեր ազգի տղամարդկային հատվածը հատուկ սեր ունի ավտոմեքենաների նկատմամբ: Թանկ, վերջին մարկայի, մգացված ապակիներով, գոլդ համարներով մեքենա ունենալու մոլուցքով են տառապում ոչ միայն բիզնեսմենները, այլև պետական պաշտոնյաները:
«Հրապարակը» հայտնաբերել է, որ ֆինանսների նախարարությունը նորամուծություն է մտցրել՝ իր աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համարանիշները փոխել են՝ համապատասխանեցրել իրենց գերատեսչության անվանը՝ բոլորը «ֆ» տառով են: «Եթե այսպես շարունակվի, ապա շուտով կրթության նախարարության մեքենաները կլինեն «Կ» տառի տակ, գյուղնախինը՝ «Գ», բնապահպանությանը՝ «Բ» և այլն: Փաստորեն, բարձր պաշտոններ զբաղեցնողները ոչ թե աշխատանքով են տարված, այլ տղայական խաղերով»,-հավելել է թերթը: