21/08/2014 10:40
ՀՀԿ-ում ծերերի և երիտասարդների պայքարը չի դադարում
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ ծերերի և երիտասարդների պայքարը ՀՀԿ-ում չի դադարում: Եթե նախկինում իրար մեղադրում են հանրային հարթակներում իրար դեմ պատվերներ իջեցնելու մեջ, միմյանց դեմ աշխատելու մեջ, այժմ դա բացեիբաց են անում:
ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը, ով երեկ Ծաղկաձորում հյուրընկալվել էր «Բազեին», առիթը բաց չի թողել ՀՀԿ երիտասարդներին մեղադրելու սեփական նախաձեռնություն չունենալու, ծերերից պլագիատ անելու մեջ: Նա բառացիորեն ասել է, որ ինքը զարմանում է` ԱԺ երիտասարդ օրենսդիրները միայն մեծերին են կրկնօրինակում: Թերևս դժգոհությունը կրեատիվ մտածողության և «թըմին» ծառայելու էնտուզիազմի բացակայությունից է: