21/08/2014 13:04
Մոսուլի շրջանում ամերիկացի զինվորականները ևս 14 ավիահարված է հասցրել
Մոսուլի շրջանում Իրաքին աջակցող ամերիկացի զինվորականների կողմից ևս 14 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Իրաքում օգոստոսի 8-ից մինչև օրս հասցվել է 84 ավիահարված։
Նշենք, որ նախօրեին համացանցում տարածվեց Իրաքի իսլամիստ գրոհայինների նկարահանած տեսանյութ, որում նրանք առանձնակի դաժանությամբ սպանում են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի անունով ներկայացող տղամարդուն:
Տեսանյութում իսլամիստը նշում է, որ այս սպանությունը պատասխան է իրենց դիրքերի վրա ամերիկյան օդային հարվածներին:
Նշենք, որ Ջեյմս Ֆոուլիմն գերության մեջ էր արդեն մոտ մեկ տարի:
Նախորդող հրապարակում՝ Իսլամիստ գրոհայինները առանձնակի դաժանությամբ սպանել են ամերիկացի լրագրողի