21/08/2014 17:00
Հայաստանի և Վրաստանի առևտրաշրջանառությունն ավելացել է 42 տոկոսով
«Բարեկամ երկիր` Հայաստանի հետ, մեզ կապում է բազմադարյան բարիդրացիական բարեկամությունը և համագործակցությունը»,- այսօր ՀՀ վարաչպետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Երկու կողմերը համաձայնության են եկել ավելի խորացնելու և սերտացնելու հարաբերությունները. «Այս այցը հենց այդ նպատակին է ծառայում»:
«Մենք ընթացիկ տարվա վեց ամսվա ընթացքում առևտրաշրջանառությունը 42 տոկոսով ավելացրել ենք»,- շեշտեց Վարստանի վարչապետը՝ հավելելով, որ սա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են:
Ի. Ղարիաբշվիլին կարևորեց ոչ միայն բարձր մակարդակով հանդիպումներն ու շփումները, այլև գերատեսչական մակարդակով:
«Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ, լրացուցիչ նշում եմ, որ ունենք զբոսաշրջության աճ և համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ կանենք, որ էլ ավելի խորացնենք այս հարաբերությունները»,- ասաց Վրաստանի վարչապետը:
Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով Հայաստանի և Վրաստանի միջև նոր կամրջի շինարարությունից, նշեց, որ այն կոչվելու է Բարեկամության, և որ իրենք կողմ են այդ առաջարկին:
Ինչ վերաբերում է նախօրեին Լարսում տեղի ունեցած սողանքին և Հայաստան մուտք գործող գազատարի վերականգնման աշխատանքներին, Վրաստանի վարչապետը հաղորդեց, որ երկու-երեք օրում գազատարը և գազամատակարարումը կվերականգնվի: