21/08/2014 12:22
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Ռուսաստանը և Վրաստանը կապող ավտոճանապարհի փլուզման հետևանքով Վերին Լարսի անցակետը չի գործում: Կուտակումներից խուսափելու համար կոչ է արվում ձեռնպահ մնալ տվյալ երթուղով երթևեկելուց:
Այսօր՝ ժամը 09.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Նախորդող հրապարակում՝ Երեկվանից փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը