21/08/2014 18:36
Ռուսաստանը Վրաստանին կապող ճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու. ԱԳՆ
Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու: Այս մասին ասված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու:
Հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց»:
Նախորդող հրապարակում՝ Փոխնախարար. Վերին Լարսում աղետի շարունակման վտանգ կա