21/08/2014 15:51
Գարեգին Բ Կաթողիկոսը ցավակցել է Հռոմի Պապին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում ու ցավակցում Ձեզ և Ձեր հարազատներին: Աղոթում ենք, որ Տերն Իր սիրո և ողորմության մեջ ընդունի նրանց հոգիները… և մխիթարություն պարգևի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Թող Բարձրյալն Աստված օգնական լինի Ձեզ և դժվարին այս պահին զորացնի` հաղթահարելու մեծ կորստյան ցավը և շարունակելու Ձեր Աստվածահաճո Հովվապետական առաքելությունը»,- ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցական ուղերձում: