21/08/2014 14:45
16-17-րդ դարերի գոբելենի արտահանման ժամկետը երկարաձգեց
Ֆրանսիական «Մոբիոժ Տապի» ընկերությունը շուրջ մեկ տարի իրականացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի 16-17-րդ դարերի գոբելենի (Ֆլանդրիա) վերականգնման և կոնսերվացման աշխատանքները:
Ստեղծագործության պահպանվածությունն ապահովելու և հետագայում հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը: Այդ նպատակով կառավարությունը մաքսային հայտարարագրով Ֆրանսիա արտահանված գոբելենի արտահանման ժամկետը երկարաձգել է մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը: