21/08/2014 11:19
«Նատալի Ֆարմը» թմրամիջոցներ կներմուծի
Այսօր գործադիրը «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տրամադրեց:
Լիցենզիա տալու մասին որոշման նախագծի մշակմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը:
Նշենք, որ «Նատալի Ֆարմ» ընկերությունը, ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: