21/08/2014 15:15
Odnoklassniki.ru կայքի միջոցով կնոջից գումար են հափշտակել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել 1982 թ. ծնված Սոֆյա Ք.-ն և հաղորդում տվել, որ մարտի 13-ին «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Վարդանի հետ, ով մարտի 18-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, պարտքով գումար վերցնելու պատրվակով, իրենից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 1.573.000 դրամ գումար: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն է, ով օգոստոսի 18-ին բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
Այսպիսով, ոստիկանությունը հորդորում է՝ չվստահել համացանցային ծանոթություններին: