21/08/2014 17:12
Պոգբայի հետ բանակցություններ չեն վարվել
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ներկայացուցիչները հերքել են ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների մասին լուրը: Երեկ թուրինյան ակումբի գլխավոր մենեջեր Բեպպե Մարոտտան հայտարարել է, որ իրենք արդեն բանակցել են ֆուտբոլիստի գործակալների հետ և հույս ունեն, որ մոտ ժամանակներս համաձայնության կհանգեն:
Պոգբայի ներկայացուցիչների խոսքերով` ակումբի ղեկավարների հետ հանդիպումներ չեն եղել, և պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ չեն վարվել:
«Տրանսֆերային պատուհանի վերջին 10 օրը շատ կարևոր ու թեժ կլինեն»,- նշել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներից մեկը:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» հետ Պոգբայի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2016 թ.: