21/08/2014 10:23
Կալանավորներին էժան դեղորայք է մատակարարվում
ԱՆ ՔԿ ծառայության բուժսպասարկման վարչությանը պետական բյուջեից տարեկան 42 մլն դրամ է հատկացվում դեղորայքի և բժշկական պարագաների ձեռքբերման համար: Այդ գումարը, սակայն, ՔԿՀ-ների բժիշկների խոսքերով, անարդյունավետ է բաշխվում:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, պատասխանելով «Ժամանակի» հարցին` ինչպե՞ս է պատահում, որ տարիներ շարունակ ՔԿՀ-ներում դեղերի մատակարարման տենդերներում հիմնականում նույն կազմակերպություններն են շահում` «Նատալի ֆարմ» և մեկ-երկու այլ ընկերություններ, նշել է. «Գնումների գործընթացում կառավարությունը բավական լուրջ պատնեշ է դրել, որ շահի այն մարդը կամ կազմակերպությունը, որն ավելի էժան գին կառաջարկի»: