21/08/2014 15:40
Սոցիալական ցանցում հնարավոր կլինի ժառանգել օգտատիրոջ անձնական տվյալները
Ամերիկյան Դելավեր նահանգը նախադեպ է ստեղծել՝ ընդունելով սոցիալական ցանցում հաշվի և համացանցում անձնական տվյալների տիրապետման իրավունքի ժառանգման մասին օրենքը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Օրենքում, որը ստորագրել է նահանգապետ Ջեք Մարկելը, նշվում է, որ փաստաբանը, ով էլ պատասխանատու կլինի օգտատիրոջ ժառանգության հարցում, կարող է նրա ողջ ինֆորմացիան փոխանցել ժառանգներից որևէ մեկին:
Այս օրենքը հակասում է ԱՄՆ դաշնային օրենսդրությանը, քանի որ 1986 թ. ընդունված օրենքը արգելում է առանց օգտատիրոջ համաձայնության կամ դատարանի որոշման նրա անձնական տեղեկատվությունը հրապարակել:
Google, Twitter և Facebook կայքերի ադմինիստրացիան ջնջում է օգտատիրոջ հաշիվը այն դեքպում, երբ նրա հարազատները ներկայացնում են նրա փաստաթղթերը, սակայն անմիջապես հաշիվի ինֆորմացիան շատ հազվադեպ է տրամադրվում:
Նախորդող հրապարակում՝ «Twitter» սոցիալական ցանցը կհեռացնի մահացած օգտատերերի լուսանկարները