21/08/2014 12:13
Յ. Վարդանյան. Ջանք չեմ խնայի երկկողմ հարաբերությունների խորացման համար
Օգոստոսի 20-ին Թբիլիսիում` Վրաստանի նախագահի նստավայրում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին` Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:
Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին` զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները` այդ համատեքստում կարևորելով բարձր մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը: