21/08/2014 18:47
Մահացել է Տնտեսագիտական համալսարանի Ֆինանասկան ֆակուլտետի դեկանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը, ով օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այսօր կեսօրին մահացել է:
Զաքար Կիրակոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային տրավմայով:
Նշենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում: Ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել տան քարե պարսպին: