21/08/2014 14:36
Բաց երկնքի քաղաքականության անցնելու հետ նկատվում է փոխադրումների աճի միտում
Վերջին շրջանում հատկապես ուղևորաշուկայում նկատվում է փոխադրումների աճի միտում՝ կապված բաց երկնքի քաղաքականության անցնելու հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։
2014 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով ուղևորների հոսքը կազմել է 632 հազար մարդ: 2013 թվականի նույն ժամանակաշրջանում ուղևորահոսքը կազմել է 469 հազար մարդ՝ արձանագրվել է 34,6 տոկոս աճ:
Շուկա են մուտք գործել նոր ընկերություններ՝ «Էթթիհատ Էյրուեյզը» դեպի Աբու Դաբի, «Վուելինգ» ավիաընկերությունը դեպի Բարսելոնա: