22/08/2014 10:10
Վիրավոր զինվորներն ապաքինվել են
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրել է, որ հակառակորդի ակտիվության և ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված և «Մուրացան» զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, 3-ը դեռ շարունակում են բուժում ստանալ և նրանց վիճակը բավարար է գնահատվում:
Նա թերթին ասել է, որ հնարավոր է առաջիկայում դուրս գրվեն նաև մյուս 3 զինծառայողները, քանի որ նրանք ևս արագ են ապաքինվում: