22/08/2014 17:00
Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երևանից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական աբժնից:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը:
Հիշեցնենք, որ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստանում էր գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նախորդող հրապարակումներ՝ Վրաստանի վարչապետը վաղը կժամանի Հայաստան
ՀՀ և Վրաստանի վարչապետները քննարկել են նոր կամրջի շինարարության հարցը
Հայաստանի և Վրաստանի առևտրաշրջանառությունն ավելացել է 42 տոկոսով