22/08/2014 12:36
ՊՆ. Վերջին շրջանում կազմակերպված հրամանատարական հավաքները պլանային են
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում տեղեկություն էր հրապարակել, որ Պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում ակտիվացրել է է հրամանատարական հավաքների կազմակերպումը:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով չհերքեց այս տեղեկություններն ու նշեց՝ հավաքները պլանային են և անհանգստանալու առիթ չկա.
«Ամեն տարի այս ժամանակաշրջանում նման հավաքներ են լինում ու ամեն անգամ դրա մեջ մարդիկ արտառոց բաներ են փնտրում: Սա հերթական միջոցառումն է»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Նշենք, որ թերթն այս հավաքները կապել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծությունների հետ: