22/08/2014 14:58
Դիդյե Դեշամ. «Նման կյանքն ինձ դուր է գալիս»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հույս ունի երկար ժամանակ պահպանել իր պաշտոնը: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև «Եվրո-2016»-ը:
«Ինձ հիանալի եմ զգում,- Դեշամի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը:- Ուրախ եմ, որ այս դերն եմ կատարում: Նման կյանքն ինձ դուր է գալիս: Հիմա թիմին նախապատրաստում եմ Եվրոպայի 2016 թ. առաջնությանը, բայց եթե ինձ խնդրեն թեկուզ 10 տարի մնալ, ես պատրաստ եմ: Նայեք Յոահիմ Լյովին. նա Գերմանիայի հավաքականում 2006 թ.-ից է աշխատում…»: