22/08/2014 13:41
ԱԳՆ. Եգիպտոսում խոշոր վթարի ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել
Կահիերում ՀՀ դեսպանության ճշտված տվյալների համաձայն Եգիպտոսում ավտուբուսների վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերին Շարմ էլ Շեյխ հանգստի գոտուց 50 կմ հեռավորության վրա տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասնում է 40-ի: 41 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իրար են բախվել երկու ավտոբուս, որի հետևանքով ավտոբուսներից մեկը կողաշրջվել է:
Նախորդող հրապարակում՝ Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 40 մարդ