22/08/2014 15:47
Վթար՝ Երասխ գյուղի մոտ. 27-ամյա վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ ժամը 14.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կողաշրջվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երասխ-Պարույր Սևակ հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտգված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը:
Վարորդ Ա. Խ.-ն (ծնվ. 1987թ.) տեղում մահացել է: