22/08/2014 11:49
Նախարար. ՄՄ-ին անդամակցությունը չի խանգարի Վրաստանի հետ համագործակացությանը
Հայաստանի և Վրաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ավելի կոխրացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ ի պատասխան հարցին արդյոք Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է բարդություններ առաջացնել երկու երկրների էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցում:
«Հայաստանի և Վրաստանի մեջ կան փոխադարձ համագործակցության ծրագրեր, և ես չեմ կարծում, որ Մաքսային Միությանը անդամակցելը կարող է հարվածել մեր համագործակցությանը: Եվ դա է ապացուցում նաև երեկ և այսօր Վրաստանի վարչապետի աշխատանքային այցը Հայաստան, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք ավելի կնպաստեն մեր համագործակցության խորացմանը»,-ասաց նա: